a
  >    >  Էլեկտրոնային կոնստրուկտորներ  >  Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ Սուպերմետր

Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ Սուպերմետր

46,000.00 AMD

Quantity

Description

Մենք անընդհատ չափիչ սարքեր ենք օգտագործում, դրանք ամեն տեսակի ջերմաչափեր են, ճնշաչափեր, էլեկտրոնային հեռավորություն չափող սարքեր, էլ չենք խոսում ժամացույցների մասին։ Ոչ մի ժամանակակից ավտոմեքենա չի կարելի պատկերացնել առանց բարդ չափման համակարգերի, որոնք ցուցադրում են արագությունը, վառելիքի սպառումը, անվադողերի ճնշումը և շատ այլ պարամետրեր: Այս համակարգերից մի քանիսը կարող եք ինքներդ կառուցել և փորձարկել:

Այս հավաքածուի միջոցով դուք կարող եք չափել լույսի մակարդակը, աղմուկի մակարդակը, հավաքել վոլտմետր, թվային ջերմաչափ, թվային ժամացույց և շատ այլ սխեմաներ: Բացի այդ, այս հավաքածուն կօգնի մատչելի ձևով ցույց տալ, թե ինչպես է աշխատում երկուական թվային համակարգը, որը սովորաբար որոշակի դժվարություններ է առաջացնում երեխաների համար։

Կոնստրուկտորը ներառում է գունավոր «Օգտագործողի ուղեցույց» տարբեր նախագծեր հավաքելու համար, որտեղ դուք կգտնեք նաև էլեկտրոնային տարրերի ցուցակն ու նկարագրությունը։

Այս հավաքածուի բոլոր տարրերը համատեղելի են Զնատոկ սերիայի այլ կոնստրուտորների հետ։

Խորհուրդ է տրվում 5 տարեկան և բարձր երեխաների համար։ Այս հավաքածուն կհետաքրքրի նաև առավել բարձր տարիքի անձանց, նույնիսկ մեծահասակներին։

Բացարձակ անվտանգությո՛ւն և հավաքման հեշտությո՛ւն – զոդման կարիք չկա՛։

Հավաքածուի մեջ նախատեսված շատ սկզբունքներ կիրառվում են իրական պայմաններում։

Այս կոնստրուկտորի հետ աշխատելը թույլ կտա ձեզ թարմ հայացք նետել ուսուցման գործընթացին և սիրել ֆիզիկան ու էլեկտրոնիկան: «Սուպերմետր» կոնստրուկտորի շնորհիվ դուք կհասկանաք, որ ցանկացած գիտություն կարող է լինել հետաքրքիր, զվարճալի և ամենևին էլ ոչ բարդ, երբ այն ուսումնասիրվում է խաղային ձևով։

Շղթաների համար պահանջվում է 3 AA մարտկոց (գնվում է առանձին) 1,5 Վ լարմամբ կամ նմանատիպ չափի լիցքավորվող մարտկոցներ 1,2 Վ լարմամբ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ Սուպերմետր”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով